Պետդեպում մեկնաբանել են ԱՄՆ դիվանագետների հարցով Պուտինի որոշումը
International newsԱՄՆ պետքարտուղարությունում մեկնաբանել են դիվանագետներին արտաքսելու շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք տեսանք նախագահ Պուտինի հայտարարությունը: Ավելացնելու ոչինչ չունենք»,- ասել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը չի արտաքսելու ամերիկյան դիվանագետներին: