Սիրիայի և Իրանի արտգործնախարարներն այսօր հանդիպում կանցկացնեն Թեհրանում
International newsՍիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Վալիդ Մուալլեմը այսօր ժամանում է Թեհրան՝ իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման նպատակով, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Հանդիպման օրակարգի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներն ընդհանուր հայտարարագիր են ստորագրել, որով պարտավորվում են հարգել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, կարևորություն են տալիս Սիրիայում մարդասիրական օգնության անխոչընդոտ հասցման և խաղաղ բնակիչների ազատ ու ապահով տեղաշարժին նպաստող պայմանների ստեղծմանը, ինչպես նաև դրական գնահատում Հալեպի արևելյան շրջաններից ընդդիմադիր գրոհայինների և Հալեպից դուրս գալ ցանկացող խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպումն ու պատրաստակամություն են հայտնում Ասադի իշխանության և ընդդիմադիրների միջև բանակցություններ սկսվելու դեպքում հանդես գալ որպես երաշխավոր ուժեր: