Իրաքի անվտանգության ուժերը ահաբեկչություն են կանխել Բաղդադում
International newsԻրաքի անվտանգության ուժերը շաբաթ օրը պայթեցրել են ականապատված մեքենա, որը վարում էին Բաղդադի շիաական Էլ-Կազիմիա թաղամաս ուղևորվող մահապարտներ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Բաղդադում անվտանգության գործողությունների ղեկավար մարմնի հայտարարությունը:
«Իրաքյան ուժերը Բաղդադի հյուսիսային հատվածում, հիմնվելով հետախուզական տեղեկատվության վրա, ուղեկցել են ականապատված մեքենան, որը վարում էին երկու մահապարտ` այն Էլ-Կազիմիա թաղամասում պայթեցնելու համար»,- ասված է հայտարարությունում:
Ինչպես նշվում է հայտարարությունում, նրանց դարանակալել են, կարողացել պայթեցնել ավտոմեքենան և սպանել դրա մեջ գտնվող մահապարտներին: Բացի այդ անվտանգության իրաքյան ուժերը կարողացել են պայթուցիկ սարքեր վնասազերծել Բաղդադի հարավում գտնվող մի շարք թաղամասերում: