Ղազախստանում շենքի փլուզման հետեւանքով 9 մարդ է մահացել
International newsԱռնվազն 9 մարդ է զոհվել Ղազախստանում բնակելի շենքի փլուզման հետեւանքով: Շահան ավանում հունվարի 1-ի երեկոյան բազմահարկ շենքը ենթադրաբար փլուզվել է ջեռուցման կաթսայի պայթյունի հետեւանքով:
Այս պահի դրությամբ փլատակներից դուրս է բերվել ինը մարդու մարմին: Փրկարարները փլատակների կույտից փրկել են 4 մարդու, այդ թվում՝ երկու երեխայի, որոնք այժմ վերակենդանացման բաժնում են: