Բրազիլիայում տղամարդը Նոր տարվա գիշերը գնդակահարել է 10 մարդու, այդ թվում նախկին կնոջը
International newsԲրազիլիայում զինված տղամարդը ամանորյա երեկույթի ժամանակ գնդակահարել է ավելի քան 10 մարդու, այդ թվում նախկին կնոջն ու որդուն, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով երկրի ոստիկանությանը:
Ինչպես հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Աուրելյան՝ տղամարդն իր մոտ մի քանի տեսակի զենք է ունեցել: Նրա կինը զոհվածների թվում է եղել, այլ զոհերը նրա ընտանիքի անդամներն են եղել:
Մանրամասնվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրազիլիայի հարավ-արևելքում:
Հարձակումից հետո տղամարդը ինքնասպան է եղել: Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ սպանվածների ընդհանուր թիվը հասնում է 13-ի: