Անթալիայի օդանավակայանում խուճապ է սկսվել սիրիացու՝ ռումբի մասին բղավոցից հետո
International newsԱնթալիայի օդանավակայանում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ ծագումով մի սիրիացի սկսել է բղավել, որ ռումբ ունի։ Այդ մասին հայտնում է CNN Turk-ը։ Ըստ տեղեկությունների՝ 25-30 տարեկան մի տղամարդ մետաղական ստուգման սարքի միջով անցնելիս բղավել է «Ալլահ աքբար» և հայտարարել, որ իր մոտ ռումբ կա։ Ոստիկանության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի կամ գտնվում էր թմրանյութի ազդեցության տակ։ Վերջինիս ձերբակալել են, տարվում է հետաքննություն։