Բահրեյնում զինյալները ներխուժել են բանտ և ազատ արձակել կալանավորներին
International newsԲահեյնում զինված մարդկանց կողմից բանտի վրա հարձակման հետևանքով երկու ոստիկան է սպանվել, հաղորդում է Sky News-ը: Ամենաքիչը 10 կալանավոր է ազատ արձակվել:
ՆԳՆ-ի տվյալներով՝ հարձակումն իրականացվել է ահաբեկչական խմբավորման վեց անդամի կողմից, որոնք զինված են եղել հրացաններով և ինքնաձիգներով։
Նշվում է, որ Մանամայի բանտում իրենց պատիժն են կրում ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ իրականացրած մարդիկ: