Ռիգայում Ամանորի զանգվածային տոնակատարությանը ռեկորդային թվով մարդիկ են մասնակցել
International newsԼատվիայի մայրաքաղաքի կենտրոնական ափամերձ շրջանում Նոր տարվա առթիվ տոնական համերգ և հրավառություն է կազմակերպվել, որին ռեկորդային թվով` 80 000 ռիգացիներ և հյուրեր են այցելել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով Ռիգայի դումայի մամուլի հաղորդագրությունը:
«Զանգվածային տոնակատարությունները Ամանորի գիշերը Ռիգայում ամեն տարի են անցկացվում և տասնյակ հազարավոր այցելուների են գրավում: Այս տարի այն ռեկորդային թվով այցելուներ է ունեցել: Նրանց թվում շատ են եղել երիտասարդները, որոնք Ռիգա են ժամանել երիտասարդական էկումենիկ համայնքի միջոցառմանը մասնակցելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքի բնակիչների և հյուրերի համար հատուկ մշակութային ծրագիր էր կազմակերպվել՝ հայտնի կատարողների և խմբերի մասնակցությամբ:
Ռիգայում ամաորյա միջոցառմանը մասնակցել ցանկացողների երթևեկությունը հեշտացնելու համար հատուկ երթուղիներ են մշակվել, իսկ հասարակական տրանսպորտը դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին անվճար է եղել: