Չինացի զինվորականներին անհանգստացրել են Թրամփի գործողությունները
International newsՉինացի զինվորականներին անհանգստացրել են ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, որոնցում նրանք տեսնում են աջակցություն Թայվանին, եւ քննարկում են անկախանալուն ուղղված կղզու հնարավոր գործողությունները կանխող կոշտ միջոցների ձեռնարկումը: Այս մասին հաղորդում են Չինաստանի բարձրագույն զինվորական ղեկավարության աղբյուրները, հաղորդում է Ամերիկայի ձայնը :
Մասնավորապես, քննարկվում է կղզուն մոտ տարածքում զինավարժություններ անցկացնելու եւ տնտեսական միջոցներով Թայվանը կաթվածահար անելու հնարավորությունը:
Թրամփը, որը պաշտոնը ստանձնում է հունվարի 20-ին, դեկտեմբերին վրդովեցրել էր Պեկինին՝ հեռախոսով զրուցելով Թայվանի նախագահի հետ, ինչն աննախադեպ է վերջին մի քանի տասնամյակներում: