Ստամբուլում եւս երկու մարդ է ձերբակալվել ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով
International newsՍտամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում եւս երկու մարդ է ձերբակալվել գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ձերբակալվածների քաղաքացիությունը չեն հայտնում։ Ավելի վաղ արդեն հայտնել էին 14 ձերբակալվածների մասին։ Ընդ որում նրանցից ոչ մեկն ահաբեկչությունն իրականացնողը չէ։