Թուրք զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ-ի 38 անդամ ոչնչացնելու մասին
International newsԹուրք զինվորականները հաղորդել են, որ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում ոչնչացրել են ԴԱԻՇ ահբեկչական խմբավորման 38 անդամի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ վերջին օրերին Թուրքիայի մարտական ինքնաթիռները հարվածել են ԴԱԻՇ-ի 28 դիրքերի, ինչի հետևանքով ոչնչացվել են թաքստոցներ, հրամանատարական կենտեր, տրանսպորտային միջոցներ, զինամթերք: