ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ցուցմունք կտան ՌԴ դեմ մեղադրանքների վերաբերյալ
International newsԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները Կոնգրեսում ցուցմունք կտան 2016-ի նախագահական ընտրությունների ընթացքում քիբերհարձակումներին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքների վերաբերյալ:
«Ռեյթերը» հայտնում է, որ Կոնգրեսի լսումներին հավանաբար կմասնակցեն Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն Մայք Ռոջերսը եւ Պենտագոնի ղեկավարի հետախուզության գծով տեղակալ Մարսել Լեթրեն:
Լսումները տեղի կունենան մեկ օր առաջ ուրբաթ Դոնալդ Թրամփի համար նախատեսված ճեպազրույցից, որը նվիրված է Դեմոկրատական կուսակցության դեմ քիբերհարձակումների հարցին, որի թեկնածու, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պարտվեց նախագահական ընտրարշավում: