Ամանորի գիշերը Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած անձը, ամենայն հավանականությամբ, թաքնվում է արտերկրում
International newsԹուրքիայի փոխվարչապետներից Վեյսի Քայնաքը հայտարարել է, որ հունվարի 1-ին Ստամբուլում ահաբեկչություն իրականացրած անձը հնարավոր է՝ թաքնվում է արտասահմանում:
Փոխվարչապետի հավաստմամբ`թուրքական հատուկ ուժերն արդեն տիրապետում են ահաբեկչի գտնվելու մոտավոր վայրի հետ կապված տվյալներին, թեև հստակ չի նշվում, թե որ երկրի մասին է խոսքը:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը` վարչապետը նշել է, որ ահաբեկչությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է մի հոգու կողմից, սակայն հնարավոր է, որ հանցագործին օգնել են:
Օրեր առաջ թուրքական կայքերում տարածվել էր ահաբեկչության իրականացման համար կասկածվող անձի լուսանկարը: