Իզմիրում հզոր պայթյուն է որոտացել
International newsԹուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջև հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է թուրքական haberler.com կայքը:
Կայքը հաղորդում է առնվազն 3 ծանր վիրավորի մասին, նրանց տեղափոխել են Իզմիրի Էգե համալսարանին կից հիվանդանոց:
Թուրքիայի հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդն արդեն հայտարարել է դեպքի վերաբերյալ լուսաբանումների պետական արգելքի մասին: