Լվովի արվեստի թանգարանից 10 մլն դոլարի գիրք է գողացվել
International newsՈւկրաինայի Լվով քաղաքում գտնվող արվեստի թանգարանից 95 հնագույն գիրք է անհետացել, որոնց ընդհանուր արժեքը մոտ 10 մլն դոլար է, հայտնում է Zaxid.net կայքը` հղում անելով թանգարանի տնօրեն Տարաս Վոզնյակին:
Ընդ որում՝ Վոզնյակը նշել է, որ գողությունն ակնհայտորեն կատարվել է տասնյակ տարիներ շարունակ, և հավելել, որ գերմաներեն, լեհերեն ու այլ լեզուներով գրքերի առկայությունը նրանք դեռ չեն հասցրել ստուգել, թեև այս գրքերը կարող են «ավելի գայթակղիչ լինել գողերի համար»:
Թանգարանի տնօրինությունը դիմել է ոստիկանություն, ինչպես նաև երկրի ազգային անվտանգության ծառայություններին, որպեսզի դեպքի վերաբերյալ հետաքննությունն առավելագույնս թափանցիկ անցկացվի: