Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն իրականացրած անձանցից մեկը սպանվել է. լրատվամիջոցներ
International newsԹուրքական NTV հեռուստաալիքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ այսօր Թուրքիայի Իզմիր քաղաքի արդարադատության շենքի առջև որոտացած հզոր պայթյունից հետո ահաբեկիչների և ոստիկանների միջև բախում է սկսվել, ինչի արդյունքում ահաբեկիչներից մեկը սպանվել է:
Առայժմ հայտնի չէ, թե որ ահաբեկչական խմբավորումն է կանգնած այս պայթյունի հետևում:
Թուրքական DHA գործակալության ձեռք բերած տվյալների համաձայն էլ հարձակումն իրականացվել է մարդատար մեքենայի պայթեցման միջոցով:
Պայթյունի հետևանքով կա 3 ծանր վիրավոր:
Թուրքիայի հեռուստառադիոընկերության բարձրագույն խորհուրդն արդեն հայտարարել է դեպքի վերաբերյալ լուսաբանումների պետական արգելքի մասին:

