Թրամփն ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում թեկնածու է առաջադրել
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ինդիանա նահանգից նախկին սենատոր Դենիել Քոութսին առաջադրել ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում: Այս մասին գրում է Reuters-ը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ 73-ամյա Քոութսն ավելի քան 10 տարի սենատոր է եղել: Մինչ այդ նա 4 տարի աշխատել է Ներկայացուցիչների պալատում:
Ջորջ Բուշ-կրտսերի նախագահության տարիներին նա եղել է Գերմանիայում ԱՄՆ դեսպանը: Նա նաեւ ներառված է եղել Սենատի հետախուզության հանձնաժողովում: