Օբամային է ներկայացվել ԱՄՆ ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» վերաբերյալ զեկույցը
International newsԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել է զեկույցը, որում նշված է նախագահական ընտրություններին «Ռուսաստանի եւ այլ երկրների միջամտության մասին»: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը:
Զեկույցում նշված է, որ ԱՄՆ իշխանությունները «վստահ» են ընտրություններին օտարերկրյա միջամտության, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության անդամների փոստը Ռուսաստանի կողմից կոտրելու հարցում: Ազգային հետախուզությունը կարծում է, որ «Մոսկվան միջամտել է, որպեսզի Դոնալդ Թրամփը հաղթի», հայտնում է Associated Press-ը:
Զեկույցից որոշ տեղեկատվություն կհրապարակվի հաջորդ շաբաթ: Քլեփերի խոսքով՝ զեկույցի տարածման դեպքում հետախուզությունը «անհրաժեշտ ուշադրություն կհատկացնի աղբյուրների և մեթոդների պաշտպանությանը», այսինքն՝ հրապարակումն ամբողջական չի լինի: Սպասվում է, որ ուրբաթ զեկույցին կծանոթանա նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
Վաշինգթոնը բազմիցս մեղադրել է Ռուսաստանին ընտրություններին միջամտելու համար: Օբաման, ելույթ ունենալով իր վերջին մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ նոյեմբերի 8-ի քվեարկությանը Ռուսաստանն անմիջականորեն չի միջամտել, սական ճնշում է գործադրել նախընտրական գործընթացի վրա: