ՌԴ ԳՇ. Հալեպի ազատագրումը կարող է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հիմք հանդիսանալ
International newsՀալեպի ազատագրումը կարող է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման հիմք հանդիսանալ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովը:
Նրա կարծիքով՝ Հալեպի ազատագրման գործում սիրիական զինուժի հաջողությունները հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին: Դրա վառ ապացույցն է Սիրիայի տարածքում մարտական գործողությունների դադարեցման մասին համաձայնության ձեռքբերումը:
«Վստահ եմ, որ այն հակամարտության քաղաքական կարգավորման հիմք կդառնա»,- ընդգծել է Գերասիմովը: