Իրաքյան զինվորականները Մոսուլում գործողության շրջանակում առաջին անգամ դուրս են եկել Տիգրիսի ափ
International newsԻրաքյան հակաահաբեկչական հատուկ նշանակության ջոկատների զինվորականները Մոսուլում գործողության շրջանակում առաջին անգամ դուրս են եկել Տիգրիս գետի ափ, որը քաղաքը երկու մասի է բաժանում: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է զինվորականության ներկայացուցիչը:
ԻԼԻՊ-ի զինյալներից Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունն ԱՄՆ-ի աջակցությամբ շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից: Զինվորականներին հաջողվել է ազատագրել քաղաքի արեւելյան հատվածի՝ Տիգրիս գետի ձախ ափի մի շարք թաղամասեր, արեւմտյան հատվածը դեռեւս ահաբեկիչների վերահսկողության ներքո է: