Թաիլանդում մոլեգնող հեղեղումները տասնյակ մարդկանց կյանք են խլել
International newsԹաիլանդի հարավում հեղեղումներից զոհված մարդկանց թիվը հասել Է 21-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի արտակարգ իրավիճակների վերացման դեպարտամենտը:
Գերատեսչության ղեկավար Չատչայ Պրոմլերտի խոսքով, տեղատարափ անձրեւների պատճառով ջրի տակ են հայտնվել Թաիլանդի հարավի 10 նահանգների ավելի քան 330 հազար տնային տնտեսություններ, որտեղ գրեթե 960 հազար մարդ Է ապրում: Ջուրը ողողել Է շուրջ 200 ճանապարհ եւ ոչնչացրել գրեթե 60 կամուրջ: Տուժած օտարերկրյա քաղաքացիների մասին չի հաղորդվում:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ Թաիլանդի հարավում անձրեւային եղանակը կպահպանվի եւս մի քանի օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: