Իրանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին
International news Իրանի խորհրդարանն օրինագիծ Է ընդունել, որը Իսլամական Հանրապետության կառավարությանը պարտավորեցնում Է ամրապնդել երկրի պաշտպանական ներուժը ի շահ ազգային անվտանգության ապահովման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ ընդունված օրինագիծը հանձնարարում Է Իրանի գործադիր իշխանությանը նախեւառաջ ավելացնել հրթիռային համակարգերի արտադրությունը եւ ընդլայնել հակաօդային պաշտպանության միջոցների հնարավորությունները:
Օրինագծում տեղ են գտել ազգային անվտանգության ապահովման ոլորտում Իրանի իշխանությունների գործունեության նաեւ այլ ուղղություններ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում Է ռազմական կառավարման ու կապի համակարգում առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը, կիբեռանվտանգության ամրապնդմանը, ահաբեկչության դեմ պայքարելու համար ռազմական տեխնիկայի մշակմանը, Իրանի ռազմաօդային ուժերի զարգացմանը:
Փաստաթուղթը պաշտպանել Է 173 պատգամավոր, վեցը ձեռնպահ են մնացել, եւս 10-ը դեմ են քվեարկել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: