Աթենքում իր բնակարանում մահացած են հայտնաբերել ՌԴ դեսպանին
International newsԱթենքում 55 տարեկանում մահացել է ռուս դեսպան Անդրեյ Մալանինը: Այս մասին գրում է Рroto thema-ն։
ՌԴ դեսպանությունն արդեն հաստատել է դիվանագետի մահվան լուրը։ Պարբերականի տեղեկություններով՝ հյուպատոսին մահացած են հայտնաբերել Աթենքի կենտրոնի իր բնակարանում։
Դիվանագետը չէր ներկայացել աշխատանքի և չէր պատասխանում հեռախոսազանգերին։ Գործընկերները նրա տուն էին գնացել և ոստիկանության հետ միասին բացել ներսից փակ դուռը։