Եվրոպայում սառնամանիքի զոհ է դարձել առնվազն 40 մարդ
International newsԵվրոպայում սառնամանիքի զոհ է դարձել առնվազն 40 մարդ: Այս մասին գրում է dw.com-ը: Զոհերի մեծ մասը Լեհաստանի բնակիչներ են. այնտեղ ցրտից մահացել է 30 մարդ:
Չեխիայում զոհերի թիվը հասել է վեցի: Երկու մարդ մահացել է Բելառուսում, ևս երկուսը՝ Իտալիայում:
Եվրոպայում սառնամանիքների զոհ են դառնում հիմնականում անօթևանները: