ԱՄՆ սենատորները Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ կձեռնարկեն
International newsՄիացյալ Նահանգների սենատորներն այսօր կհայտարարեն ՌԴ-ի դեմ «համընդգրկուն» պատժամիջոցների սահմանման մասին՝ կապված ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքին միջամտելու հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին հայտնել են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը, դեմոկրատ սենատորներ Բեն Կարդինն ու Ռոբերտ Մենենդեսը։