Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է ԶԼՄ-ների տեղեկությունները «Տու-154»-ի կործանման մասին
International newsՌուսական ԶԼՄ-ների տվյալներն այն մասին, թե իբր պարզվել են Սոչիում «Տու-154» ինքնաթիռի կործանման պատճառները, ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։
Հրապարակումներում աղետի պատճառ էին նշել գերծանրաբեռնվածությունն ու երկրորդ օդաչուի սխալը, ով իբր շփոթել էր ղեկավարման լծակը փականների հետ։
«Lifenews-ի բոլոր հրապարակումները «Տու-154» ինքնաթիռի աղետի պատճառների վերաբերյալ բացարձակ անհեթեթություն են և հորինվածք։ Ավիաաղետի հետաքննության հանձնաժողովը շարունակում է աշխատանքը։