Պակիստանը միջուկային հրթիռի փորձարկումներ է իրականացրել
International newsՊակիստանի բանակն առաջին անգամ միջուկային պարունակություն տեղափոխելու համար նախատեսված թևավոր հրթիռի արձակման հաջող փորձ է կատարել:
Ինչպես հայտնում է CNN-ը, հրթիռն արձակվել է սուզանավից: Աղբյուրն ընդգծում է, որ փորձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի կողմից Agni-V հրթիռի արձակումից մեկ ամիս անց:
Պակիստանի ռազմական լրատվամիջոցի հաղորդմամբ` Babur-3 կոչվող հրթիռը կօգնի ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, մինչդեռ իրենց հարևանները զարգացնում են իրենց սեփական տեխնոլոգիաները:
Ըստ պաշտպանական լրատվական աղբյուրի` Պակիստանը ներկայում ութ սուզանավ ունի իր նավատորմում, որոնցից երեքը կարող են զինվել միջուկային հրթիռներով: