Թիլերսոնը հորդորելու է անկեղծ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ. Washington Post
International newsԱմերիկացի գործարար Թիլերսոնը, որին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել Է երկրի պետքարտուղարի պաշտոնում, ելնում Է այն բանից, որ Վաշինգտոնին անհրաժեշտ Է «անկեղծ երկխոսություն» սկսել Ռուսաստանի հետ: Washington Post թերթի վկայությամբ՝ այս թեզիսն Է բովանդակում Թիլերսոնի ելույթի նախագիծը, որով նա հանդես Է գալու Սենատի արտաքին գործերի կոմիտեում հունվարի 11-ին կայանալիք լսումներում, որոնք նվիրված են նրա թեկնածության հաստատմանը:
Հրատարակությունը փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն Է ունեցել եւ հրապարակել Է դրա Էլեկտրոնային հղումը:
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածուն պատրաստվում Է հայտարարել, որ «Ռուսաստանն այսօրվա դրությամբ վտանգ Է ներկայացնում» ԱՄՆ-ի համար, «բայց անկանխատեսելի չԷ սեփական շահերի հետապնդման հարցում»:
«Մեզ հարկավոր Է Ռուսաստանի հետ բաց ու անկեղծ երկխոսություն սկսել նրա ձգտումների շուրջ, որպեսզի որոշենք՝ ինչ ուղեգիծ ենք ընտրելու»,- ընդգծելու Է Թիլերսոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: