Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետի մասնակցությամբ պաշտոնապես բացվել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը

Economics

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 12-ին մասնակցել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով ներկաներին և կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ստեղծումը, նշել է, որ կենտրոնի գաղափարն այն առանցքային թիրախներից մեկն է, որը ներգրավված է եղել կառավարության ծրագրում: Իր գործունեությամբ այն պետք է ուղենշի մեր տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշել է, որ կենտրոնը ձևավորվում է հանրություն-մասնավոր հատված գործընկ երության սկզբունքով և կլինի այն հարթակը, որտեղ կարող են մասնավորի մասնակցությամբ խոսել բարեփոխումների, ռազմավարությունների մասին:

Վարչապետն ընդգծել է նաև, որ այս կենտրոնում ֆիքսվելու են տնտեսության զարգացման ծրագրերը, ձևավորվելու է այն գրադիենտը, թե ինչպես պետք է զարգանա մեր երկիրը:

«Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ մենք ակնկալում  ենք իրականում հասկանալ, թե ինչ պետք է անենք, որպեսզի և´ տնտեսության աճ ունենանք, և´ ներդրողների ներգրավվում, և´ երկարաժամկետ զարգացում, և´ մեր պոտենցիալի արդյունավետ օգտագ ործում:

Հոգաբարձուների խորհրդում մասնավոր հատվածի ներկայացուցիչներն ավելի շատ են, քան պետական հատվածինը, և մենք ակնկալում ենք ու շատ ուրախ կլինենք, եթե սփյուռքի, արտերկրի լավագույն մասնագետները, այն մարդիկ, ովքեր անտարբեր չեն և կուզենան մասնակցել կենտրոնի աշխատանքներին, ներգրավվեն այս հարթակում»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ կենտրոնում ձևավորված թիմը պրոֆեսիոնալ է: 

«Այս կենտրոնի ղեկավարը լինելու է իմ  խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, և ես շատ մեծ հույսեր եմ կապում այս թիմի հետ: Մենք բաց ենք կառուցողական համագործակցության համար»,- ասել է վարչապետը և կենտրոնին մաղթել  բարի երթ,  հաջողություններ, ամբիցիոզ ծրագրեր:

Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն էլ նշել է, որ կենտրոնի առջև մեծ խնդիր է դրված և կարվի առավելագույնը՝ իրենց վստահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար. «Կան մարտահրավերներ, որոնց լուծումը պահանջում է ստեղծագործ մտքի և պատասխանատվության համադրում, իսկ որոշ մարտահրավերների լուծումը երկարաժամկետ և մեծ աշխատանք չի պահանջում:

Ընդամենը պետք է լինել համակարգված, կազմակերպված և գնալ առաջ: Կլինեն խնդիրներ, որոնք ավելի մեծ հետազոտություն և նախապատրաստ ում կպահանջեն: Համոզված եմ, որ կենտրոնի թիմը և մեր գործընկերները, որոնցից շատերն այսօր այստեղ են, միասին կկարողանանք ստանալ մեր աշխատանքի դրական արդյունքը»:

Նա տեղեկացրել է, որ կենտրոնի ֆինանսավորումն իրականացվել է պետական բյուջեից, միջազգային հաստատությունների, դոնորների միջոցներից և մասնավոր հատվածի նվիրատվություններից: Ի դեպ, առաջին մասնավոր նվիրատվությունը կատարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը և նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և վերամշակման, կրթության, հարկային և մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաև այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության: Կենտրոնի գործունեությունը ղեկավարելու է Հոգաբարձուների խորհուրդÕ ¨, որը բաղկացած է լինելու ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներից:

 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025