Պենտագոնի ապագա ղեկավարը Ռուսաստանն անվանել է գլխավոր սպառնալիք ԱՄՆ-ի համար
International newsԱՄՆ պաշտպանության նախարարի հավանական թեկնածու Ջեյմս Մեթիսը Ռուսաստանն անվանել է գլխավոր սպառնալիքը Միացյալ Նահանգների համար:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այս մասին նա հայտարարել է իր թեկնածության հաստատման ընթացակարգի ժամանակ սենատորների հետ զրույցի ընթացքում:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ի շահերի պոտենցիալ սպառնալիքներն սկսվում են Ռուսաստանից», -ընդգծել է Մեթիսը: Օրենսդիրներին ներկայացված իր գրավոր դիմումում նա մեկնաբանել է, որ կողմ է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի` Մոսկվայի հետ փոխհամագործակցություն սկսելու ցանկությանը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին Թրամփը հայտնել էր, որ մտադիր է 66-ամյա Մեթիսին նշանակել Պենտոգոնի ղեկավարի պաշտոնում: