Ասանժն ԱՄՆ արտահանձնվելու պատրաստակամություն է հայտնել Մենինգին ներում շնորհելու դեպքում
International newsԵթե ԱՄՆ-ի հեռացող նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի WikiLeaks կայքի իրազեկիչ Չելսի Մենինգին, ապա ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժը կհամաձայնի արտահանձնվել Միացյալ Նահանգներ:
Այս մասին ասված Է WikiLeaks կայքի Twitter-հաշվում:
«Եթե Օբաման ներում շնորի Մենինգին, Ասանժը կհամաձայնի հանձնվել ԱՄՆ-ին, չնայած այն բանին, որ արդարադատության նախարարության հարուցած գործն ակնհայտորեն սահմանադրական չԷ»,- ասված Է թվիթում:
WikiLeaks-ի իրազեկիչը՝ ամերիկյան բանակի շարքային Բրեդլի Մենինգը, որը հետագայում փոխել Է սեռը, ձերբակալվել Է 2010-ի մայիսին: Նրան մեղադրել են շուրջ 700 հազար գաղտնի փաստաթղթերի հանձնման մեջ, որոնք վերաբերում են Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին:
2013 թվականի օգոստոսին Մենինգը դատապարտվել Է 35 տարվա ազատազրկման: Բանտում նա հասել Է դատական վճռի այն մասի
ն, որ իրավաբանորեն համարվում Է կին Չելսի անունով:
Բանտում գտնվելու ընթացքում, Մենինգի փաստաբանների խոսքով՝ դատապարտյալն ինքնասպանության երկու փորձ Է արել:
2012 թվականից Ասանժը թաքնվում Է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են բռնաբարության եւ սեռական ոտնձգությունների մեջ: Իր մեղքը լրագրողը ժխտում Է եւ երկյուղում Է, որ Շվեդիայի իշխանություններին հանձնվելուց հետո Ստոկհոլմն իրեն կարտահանձնի ԱՄՆ: