Human Rights Watch-ը մտահոգված է Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումներով
International newsԹուրքիայի նախագահն ու կառավարությունը 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն օգտագործում են մարդու իրավունքների ճնշման և հիմնական ժողովրդավարական երաշխիքները թուլացնելու նպատակով:
Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:
«Վերջին վեց ամիսներին ընթացքում կառավարությունն իրականացրել է լրագրողների զանգվածային ձերբակալություններ, փակել է մի քանի լրատվամիջոց, ինչպես նաև բանտարկել ընտրված ընդդիմադիր քաղաքական գործիչների: Առանց դատական գործընթացի` այն ազատել կամ կալանավորել է շուրջ 100 հազար քաղաքացիական ծառայողների, այդ թվում ուսուցիչների, դատավորների և դատախազների, դադարեցրել է հարյուրավոր հասարակական կազմակերպությունների գործունեություն»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Human Rights Watch-ի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, որ հեղաշրջման փորձից հետո ժողովրդավարությունն ամրապնդելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը դաժան պայքար սկսեց իր քննադատների և ընդդիմադիրների նկատմամբ:
«Անկախ մեդիայի լռեցմամբ և խորհրդարանում քրդական ընդդիմության անդամների բանտարկությամբ Թուրքիան հայտնվել է սերնդի ընթացքում վատագույն ճգնաժամի մեջ»,- նշել է նա: