Թուրքիայի մեջլիսի պատգամավորը դատապարտվել է 4 տարի 8 ամիս ազատազրկման
International newsԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավոր Նուրսել Այդողանը, ով 2016 թվականի հոկտեմբերից կալանավորված էր, դատապարտվել է ազատազրկման:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ծանր հանցագործությունները քննող երկրորդ դատարանում նիստի ժամանակ վճռվել է Այդողանին դատապարտել 4 տարի 8 ամիս և 7 օր ազատազրկման` «Հանցախմբի անդամ չլինելով հանդերձ դրա անունից հանցանք գործելու» հիմնավորմամբ: