Սլովակիայի վարչապետին տուգանել են դատական նիստին չներկայանալու համար
International newsԲրատիսլավայի դատարանը 200 եվրոյով տուգանել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դատական նիստին չներկայանալու համար։ Նրան դատարան էին կանչել որպես քաղաքացիական ակտիվիստ Մարտին Դանյոյի գործով վկա, որին մեղադրում են տրանսպորտի նախկին նախարար Յան Պոչիատկայի դեմ կեղծ վկայություններ տալու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Վկա Ռոբերտ Ֆիցոն ներկա չէ նիստին։ Նա չի տեղեկացրել, որ ի վիճակի չէ մասնակցել դրան, թեպետ ծանուցումը ստացել է։ Դատարանը վճռել է տուգանել նրան 200 եվրոյով»,– ասել է դատական նիստը նախագահող Իվետա Գալվոնեւան։
Հաղորդվում է, որ վարչապետը կարող է բողոքարկել որոշումը։