Իտալիան Թուրքիայում նախագահական համակարգին անցումը ԵՄ անդամակցության համար խոչընդոտ է համարում
International newsԻտալիայի արտաքին գործերի փոխնախարար Մարիո Գիրոն հայտարարել է, որ Թուրքիայում անցումը նախագահական կառավարման համակարգի միայն կհեռացնի այդ երկրին Եվրամիությունից: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
«Իտալիան մշտապես կողմ է եղել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը` այն դեպքում, եթե թուրքական կողմը հարգանք ցուցաբերի մի խումբ իրավունքների նկատմամբ: Սակայն եթե լինեն օրենսդրական փոփոխություններ, Եվրոպան Թուրքիայից ավելի կհեռանա»,- իտալական պարբերականին տված հարցազրույցում ասել է Իտալիայի փոխարտգործնախարարը: