Գերմանիայի հատուկ ծառայությունները Ռուսաստանին մեղադրում են ԱՄՆ-ի ու Եվրոպայի հարաբերությունները սրելու համար
International newsԳերմանիայի դաշնային հանրապետության հառուկ ծառայությունները մեղադրել են Ռուսաստանի ԱՄՆ-ի և Եվրոպայի հարաբերություններին դիտավորյալ վնաս հասցնելու համար:
Ինչպես հաղորդում է Spiegel պարբերականը` հատուկ ծառայություններն այս մասին հայտնել են Գերմանիայի կառավարությանն ուղղված ամենամյա զեկույցում, որի պատրաստմանը մասնակցել են նաև հետախուզական ծառայության ու սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության անդամներ:
Զեկույցում, մասնավորախես, նշվում է, որ Ռուսաստանն արդեն երկար տարիներ է, ինչ տարբեր լծակների միջոցով փորձում է սրել Արևմուտքում առկա որոշակի հասարակական կոնֆլիկտները:
Պարբերականի փոխանցմամբ, Գերմանիայի կառավարությունում այժմ տեղի են ունենում ներքին բանակցություններ, թե ինչ կերպով է ավելի նպատակահարմար այս զեկույցը ներկայացնել Բունդեսթագի պատգամավորներին և երկրի հասարակությանը: