Yerevan, 24.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արծվիկ Մինասյանն այցելել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկեր

Society

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նախարարության ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, այցելել «Սևան» ազգային պարկ» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարար ության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում  անդրադարձ է եղել պարկի գործունեության  հիմնական ուղղություններին: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե  Գուլանյանը մասնավորապես , ներկայացրել է Սևանա լճում ձկան որսի արգելքի շրջանում իրականցված աշխատանքները, համաձայն որոնց  ձկան որսի արգելքի առաջին շրջանում՝ դեկտեմբերի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում առգրավված ձկան քանակը նախորդ տարվա  համեմատությամբ գրեթե նույնն է, բավականին մեծ թվով առգրավվել են լողամիջոցներ:Արգելքի երկրորդ շրջանը համեմատաբար հանգիստ է անցնում, կանխարգելիչ և բնակչության հետ բացատրական աշխատանքները շարունակվում են, ինչը տալիս է դրական արդյունք: Ներկայում հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մանրաձկան ապօրինի որսի վրա:

Անդրադառնալով ապօրինի գործողություններին՝ նախարար Արծվիկ Մինասյանը նշել է , որ սկզբունքային նշանակություն ունի այն հարցը , որ դրանց մասնակից չլինեն ազգային պարկի, բնապահպանական տեսչության,  համակարգի այլ աշխատակիցներ, նրանք, ովքեր կոչված են ապահովելու պահպանությունը` չդառնան հ անցակից կամ օժանդակող օրինախախտներին:

«Չի ներվելու և չի հանդուրժվելու այն փաստը, որ ազգային պարկի աշխատակիցը դառնա օժանդակող կամ հանցակից այս անձանց: Ես քաջ գիտակցում եմ, որ այսօրվա վարձատրության պայմաններում ոչ բոլորը կարող են դիմանալ գայթակղությանը, բայց պետք է համբերել մինչև պատշաճ մոդելի ,ծրագրի մշակումը,որպեսզի և վարձատրությունը նորմալ լինի, և ծառայությունը արժանապատիվ դաշտ տեղափոխվի: Հետագայում իրականացնելու ենք արմատական, հիմնարար փոփոխություններ, որոնք վերաբերելու են թե համակարգին, թե կադրերին:

Ուստի, կարևոր է , որ հիմա արժանապատիվ ծառայությունը լինի հիմնական ուղղորդողը»,- իր խոսքում, մասնավորապես,  նշել է Արծվիկ Մինասյանը: Այս համատեքստում կարևորվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման նախագծի մշակումն ու դրա ընդունումը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև ջրօգտագործման թույլտվություններին, համայնքների հետ տարվող աշխատանքներին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը և մի շարք այլ հարցերի:

Ավարտին նախարար Արծվիկ Մինասյանը բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդ  ունենալու համար ՀՀ բնապահպանության նախարարության  «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալով է պարգևատրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Աշոտ Գնդոյանին,ով երկար տարիներ եղել է պարկի տնօրենը:

Այցի հերթական կանգառը Տավուշի մարզում էր: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում մինչ խորհրդակցության մեկնարկը նախարարին ներկայացվել է Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից պարկին նվիրաբերված փայտաղաց մեքենան:

CNF-ի Հայաստանի ազգային համակարգող Արման Վերմիշյանը տեղում համառոտ ներկայացրել է այն  ծրագրերը, որոնք իրականացնում են «Դիլիջան» ազգային պարկի  հետ միասին:Այնուհետև խորհրդակցության ընթացքում տնօրեն Սահակ Մուրադյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել մի շարք խնդրահարույց հարցերի, մասնավորապես, ապօրինի ծառահատումներին, անտառապահպանության, վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման գործում տեսուչների աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորություններին: Նախարարն իր մտահոգությունն է հայտնել անօրինական ծառահատումների դեպքերի առնչությամբ:

«Մենք փակում ենք անտառը և դրա համար ամեն ջանք պետք է գործադրենք: Ով պատրաստ չէ այս հանձնարարականը կատարելու՝ հենց հիմա թող հրաժարական տա և դուրս գա: Պատասխանատվություն կրելու են բոլորը՝ անտառապահներից, տեսուչներից մինչև փոխտնօրեն և տնօրեն: Առաջին կարևոր խնդի րը սա է: Երկրորդ. որևէ ընդվզում ՝ներքևից կլինի, միջին օղակում , թե ամենավերևում, չեմ ընդունելու և չեմ հանդուրժելու, որովհետև մենք խնդիր ենք դրել  «Դիլիջան» ազգային պարկ»-ը 2017 թվականին կտրուկ որակական փոփոխության ենթարկելու՝սկսած ֆինանսավորումից մինչև կոնկրետ ծրագրերի իրականացում»,- իր խոսքում նշել է բնապահպանության նախարարը:

Աշխատանքների արդյունավետության բարձրացման համար և  ապօրինի ծառահատումների դեպքերը բացառելու նպատակով նշվել են կանխարգելիչ միջոցառումները, տեխնոլոգիական լուծումների ներդնումը: Անտառապահները կարևորել են ստուգման կետերի առկայությունը, որոնք շատ արդյունավետ  են, ինչպես նաև տեսչական բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան անցնել աշխատաժամային նոր ռեժիմի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել են նաև գիտական ուսումնասիրությունները, անդրադարձ է եղել կադրերի վերապատրաստմանն ու տեխնիկական վերազինմանը:

Մտքերի փոխանակում է ծավալվել նաև էկոտուրիզմի զարգացման ու խթանման հարցերի շուրջ: Բնապահպանության նախարարին ներկայացվել է նաև  Կովկասի բնության հիմնադրամի կողմից «Դիլիջան» ազգային պարկում  առաջիկայում նախատեսվող ՝ եղնիկների բուծման ծրագիրը:

Խորհրդակցության ավարտից հետո նախարարն այցելել է ծրագրի իրականացման համար ընտրված տարածքներ:Արծվիկ Մինասյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, նշելով , որ համագործակցությունն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու ակտիվ շրջան է սկսվում, ինչը երկարատև ու ռազմավարական նշանակության արդյունքներ կապահովի բնապահպանական համակարգում:

«Սևան» ազգային պարկ» և «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ներում  նախարար Արծվիկ Մինասյանը  ներկայացրել է իր լիազոր ներկայացուցչին՝ Իշխան Սաղաթելյան ին, հույս հայտնելով,որ աշխատանքներն առավել համակարգված ու հասցեական կդառնան, իսկ այցերն ազգային պարկեր կլինեն առավել հաճախակի ու անակնկալ: 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes