Թրամփը փակել է իր աջակցի 1.000 դոլար կազմած ռեստորանային հաշիվը
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 1.000 դոլար է վճարել Վաշինգոնի Trump International Hotel հյուրանոցի ռեստորանում ընթրած ամերիկուհու փոխարեն՝ փակելով նրա և ընկերուհու հաշիվը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հատուկ Թրամփի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Ֆլորիդայից Վաշինգտոն ժամանած Ջենա Սետիկասին Facebook-ում հայտնել է, որ 70-ամյա միլիարդատերը կարճ ժամանակով մտել է ռեստորան ու, ծանոթանալով իրենց հետ, ցուցաբերել նման առատաձեռնություն:
«Աստվա՛ծ իմ, հենց նոր հանդիպեցի Թրամփին, գրկեցի նրան: Նա հենց նոր փակեց մեր հաշիվը»,- հանրապետականի հետ լուսանկարին կից գրել է հիացած ամերիկուհին:
Հիշեցնենք, որ վաղը Վաշինգտոնում կայանալու է Թրամփի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: