Yerevan, 20.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ներկայացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման հաշվետվությունը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: 

«Սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը ՀՀ կառավարության նիստերին հնչել են բազմաթիվ հանձնարարականներ, և դրանց հիմնական մասը վերաբերել է քաղաքականության իրականացմանը: 

Այս համատեքստում նախարարությունները պետք է մշակեին համապատասխան իրավական ակտեր: Զեկուցում եմ, որ այս ընթացքում մշակվել է ընդհանուր առմամբ 101 իրավական ակտ, որից 51-ն արդեն ընդունվել է:

Այդ ակտերի թվին են պատկանում  օրենքների նախագծեր, կառավարության և վարչապետի որոշումներ, որոշ դեպքերում նաև՝ նախարարների հրամաններ», - ասել է Դավիթ Հարությունյանը և անդրադարձել հանրային հետաքրքրություն ներկայացնող առավել կարևոր որոշումներին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես՝

ա) Պետական կառավարման համակարգի արդիականացմանն ուղղված քաղաքական որոշումներ.

1. Լիազորությունների ապակենտրոնացում,որի համար երկու մոտեցում է որդեգրվել՝

-Յուրաքանչյուր օրենքի նախագիծ, որը մշակվում է՝ էական չէ, որ այն չի վերաբերում լիազորությունների ապակենտրոնացմանը, պարտադիր պետք է անդրադարձ կատարի նաև լիազորությունների ապակենտրոնացման խնդրին, այսինքն՝ վերլուծվում է, թե ինչ լիազորություններ կան, որոնք վերապահված են կառավարությանը, և եթե հնարավոր է դրանք վերապահել ավելի ստորին օղակներին, օրինակ, նախարարություններին՝ համապատասխան պատասխանատվություն սահմանելով, ապա դա իրականացվում է: Այս աշխատանքի իրականացվում է և  հիմքում առկա է համապատասխան իրավական ակտ:

-Օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ կառավարությունն այլևս որոշումներ չի ընդունելու: Ամենավառ օրինակը վերջերս ընդունված կարգավորումն է բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ, համաձայն որի՝ բացի պահուստային ֆոնդի միջոցով իրականացվող վերաբաշխումներից, մյուս բոլոր վերաբաշխումները կիրականացվեն հենց լիազոր մարմնի կողմից, և այլևս անհրաժեշտ չի լինի կառավարության կողմից որոշման ընդունումը: Նմանատիպ փոփոխություններ օրենսդրության մեջ տեղի են ունեցել նաև ՊՈԱԿ-ների վարձակալական գումարների հետ կապված Ö ‡ այլն:

2. «Գնումների մասին» նոր օրենք, որն արդեն ընդունվել է ԱԺ կողմից, որը նախատեսում է գնումների և´ ավելի ճկուն, և´ ավելի թափանցիկ մեխանիզմներ, ինչը թույլ է տալիս բարձրացնել կառավարության հանրային հաշվետվողականությունը:

3. Գործողություններ, որոնք կատարվեցին, և այդ ուղղությամբ ընդունվեցին մի շարք իրավական ակտեր՝ ՊՈԱԿ-ների աշխատակազմերի և  ԾԻԳ-երի  օպտիմալացում, ինչը թվային առումով  հետաքրքիր է. 2017 թ. կատարված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն տնտեսելու 3.9 մլրդ ՀՀ դրամ:

4. Արդեն ընդունվել են  մի շարք իրավական ակտեր, որոնք նպատակ ունեն իրականացնել և շարունակել տեսչական բարեփոխումները: Մասնավորապես, վերջերս քննարկման առարկա է դարձել գյուղատնտեսության նախարարության համապատասխան տեսչության լուծարումը, որն զբաղվում էր գյուղտեխնիկայով: Նմանատիպ աշխատանքները կշարունակվեն նաև այլ նախարարություններում, և կառավարության ծրագրով ևս նախատեսված է, որ  6 տեսչական բարեփոխում պետք է իրականացվի  2017 թ. ընթացքում:

բ) Բիզնեսի գործելու համար նպաստավոր պայմանների ստեղծում -Կառավարության կողմից ընդունվել են բազմաթիվ որոշումներ՝ սկսած էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման որոշումներից վերջացրած գյուղոլորտում ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների կողմից սպառվող գազի սակագնի մեղմացման միջոցառումները:Դավիթ Հարությունյանն առանձնահատուկ նշել է  մեկ որոշում, որով ձևավորվել է  բանակցային խումբ, որի  նպատակն է  Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական ապրանքների, հատկապես սննդամթերքի և գ յուղմթերքի արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը:

գ) Քաղաքացիների կյանքի հեշտացմանը և իրավունքների պաշտպանությանն ուղղված որոշումներ - Առաջինը և թերևս լայն տարածում գտածը մեկ միասնական պատուհանի ներդրումն էր, երբ պետության կողմից ծառայությունների մատուցման գործառույթները պատվիրակվել են մասնավոր օպերատորներին, և այդ կապակցությամբ կառավարության նիստերում  ընդունվել  են  մեկ տասնյակից ավելի մի շարք որոշումներ:

Այսօր արդեն գործում է 4 օպերատոր՝ «Հայփոստ», «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «Կոնվերսբանկ», և հենց այդ մասնավոր օպերատորների միջոցով քաղաքացիներն  ստանում են այնպիսի ծառայություններ, ինչպես քաղաքացիական կացության ակտերի գրանցումը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, անշարժ գույքի պետական միասնական կադաստրին առնչվող տարբեր տեղեկատվություններ, որոշ գործառույթներ, որոնք վերապահված են եղել ոստիկանությանը և արտաքին գործերի նախարարությանը: Այս հանձնարարականը չի կարելի համարել վերջնական կատարված, որովհետև պարբերաբար՝ մոտավորապես 2-3 շաբաթը մեկ, Արդարադատության նախարարությունը տեխնիկական համապատասխան լուծումները զարգացնելուն զուգընթաց առաջարկում է նոր ծառայություններ ընդգրկել վերը նշված   շարքում:

ԴԱՀԿ ծառայության կողմից պարտապանին կարճ հաղորդագրությունների միջոցով գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցում- Ծառայությունը գործում է, և դրա մասին տեղեկատվություն կա թե´ սոցցանցերում, թե´ գովազդային տարբեր հարթակներում: Սա կարևոր գործիք է, այն դեռևս շատ լայն տարածում չի ստացել և հույս կա, որ այն կդառնա ավելի տարածված:

Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում անձը կատարողական գործողությունների արդյունքում չի կարող զրկվել իր միակ կացարանից:

Հանձնարարականների հիման վրա մի շարք փոփոխություններ են կատարվել օրենսդրության մեջ, որոնք վերաբերում են, օրինակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստի ստացման հետ կապված առցանց դիմում ներկայացնելու կամ կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ցանկացած վայրում՝ անկախ շահառուի հաշվառման վայրից ներկայացնելու հնարավորությանը, նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մեղմմանն ուղղված միջոցառումները:

դ) Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանձնարարականներ - Այստեղ կան աշխատանքներ, փոփոխություններ, որոնք ընդհանուր են: Օրինակ՝ ապօրինի հարստացման քրեականացումը, որն արդեն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, կամ կանխիկ գործառնությունների սահմանափակումը: Կան որոշումներ, որոնք ավելի աշխատանքային են, ինչպես, օրինակ, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների փոփոխությունը:

Կան որոշումներ, որոնք ուղղված են թափանցիկության բարձրացմանը. խոսքը վերաբերում է հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելուն, կամ թերի, սխալներով, աղավաղումներով ներկայացնելուն: Միաժամանակ կան նաև որոշումներ, որոնք հարցը լուծել են մեկ այլ տեսանկյունից. մասնավորապես, երբ քաղաքացին շփվում է պետական մարմինների հետ, տարանջատվում է դիմում ընդունելը քաղաքացուց և որոշում կայացնելը՝ դրանով նվազեցնելով կոռուպցիան, որովհետև դիմում ընդունողը չի կարող որոշում կայացնել:

Ավելին, այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակում է որոշումների մի փաթեթ, որտեղ  որոշումներն ընդունվելու են մեկ միասնական կենտրոնում, որն անգամ ֆիզիկապես կապ չի ունենալու դիմում ընդունողների հետ: Նմանատիպ աշխատանքներ կատարվում են նաև այլ ոլորտներում: Մասնավորապես հանրակրթական հաստատությունների տնօրենների նշանակման հետ կապված մշակվել են առաջարկություններ, որոնք արդեն ներկայացվել են կառավարության նիստին և  բացառելու են հովանավորչությունը և այդ գործընթացում ազգակցական կապերի հետ կապված բացասական երևույթները:

ե) Հանձնարարականների հիման վրա շատ կարևոր աշխատանք է կատարվել տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված - Խոսքը վերաբերում է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերի մեթոդաբանությանը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մշակել է համապատասխան մեթոդաբանություն, ինչպես նաև զարգացման ծրագրերի օրինակելի ձևն իր համապատասխան հավելվածով: Փաստաթղթի մշակման նպատակը համայնքում առկա ներուժի, զարգացման հնարավորությունների և ուղղությունների առավելագույն բացահայտումն է: Կարևոր է, որ որոշումները ոչ միայն ընդունվում են, այլև դրանց հիման վրա ձեռնարկվում են գործնական քայլեր, որպեսզի դրանք պատշաճ կյանքի կոչվեն,իսկ  ուսուցումը, որը կազմակերպվել է համայնքների ղեկավարների համար, շատ կարևոր է, որպեսզի մեթոդաբանությունը պատշաճ լինի:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը  նշել է, որ բացի ներկայացված օրենսդրական նախաձեռնություններից և կառավարության որոշումներից, որոնք արդեն իսկ ընդունվել են, ընդունման, մշակման կամ լրամշակման փուլում են գտնվում ոչ պակաս կարևոր օրենսդրական նախաձեռնություններ և կառավարության որոշումներ: Օրինակ՝ մշակվել է «Թույլտվությունների մասին» օրենքի նախագիծը, որը հնարավորություն  է տալիս երկրում պետական մարմինների կողմից տրվող բոլոր թույլտվությունները ունիֆիկացնել, մտցնել մեկ միասնական չափանիշի  տակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում գործում էր 132 թույլտվության համակարգ: Այս աշխատանքի ընթացքում թույլտվությունների թիվը կրճատվել է 40-ով, ինչն իր դրական ազդեցությունը կունենա թե´ ձեռնարկատիրության ոլորտում, թե´ քաղաքացիների առօրյա կյանքում:

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է նաև մի շարք հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված կոնկրետ գործողությունները. «Հանձնարարական էր տրվել Կրթության և գիտության նախարարին, որպեսզի գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում պարբերաբար հեռահաղորդակցային կապի միջոցով կազմակերպեն դասեր գյուղական վայրերում:

Այդ աշխատանքն սկսվել է, և սա ոչ թե միանվագ գործողություն է, այլ մշտական աշխատանք: Սահմանել ենք հաշվետվողական համակարգ, և նախարարությունը պարբերաբար կառավարություն ներկայացնում է տեղեկատվություն, թե քանի դպրոցում և ինչպես է այդ աշխատանքը կազմակերպել: Հանձնարարական էր տրվել կազմակերպել ինտերնետ ծառայությունների գնման օպտիմալացում թե´ պետական մարմինների, թե´ դպրոցների համար, և այդ աշխատանքը կատարվել է: Արդյունքում պետական բյուջեն խնայել է 523 մլն ՀՀ դրամ: Նմանատիպ աշխատանքները շարունակվում են և մշտական են:

Պարոն վարչապետ, մենք աշխատակազմին կհանձնարարենք պատրաստել հաշվետվություն, որը պարբերաբար կթարմացվի կառավարության համացանցային էջում, և հանրությունը հնարավորություն կստանա տեսնել, թե ինչպես են կատարվում Ձեր հանձնարարականները»:  

Դավիթ Հարությունյանը բարձրացրել է նաև որոշ դեպքերում գերատեսչությունների կողմից կառավարության աշխատակազմ վերջին պահին որոշման նախագծերի ներկայացման և կառավարության նիստի օրակարգում արտահերթ ընդգրկելու հարցին. «Կխնդրեի, որպեսզի շարունակենք ապահովել պատշաճ որակը, հնարավորինս ձեռնպահ մնալ նման քայլերից և նախատեսել, որ կառավարության աշխատակազմ ներկայացնելուց հետո որոշումն անպայման պետք է անցնի նախարարական կոմիտեով և նոր ներկայացվի կառավարության նիստում»:

Վարչապետ Կարապետյանը, դիմելով կառավարության նիստի մասնակիցներին, նշել է. «Մենք պարբերաբար հաշվետվություն ենք տալու հանձնարարականների կատարման վերաբերյալ: Խնդրանք բոլոր ոլորտների, գերատեսչությունների, նախարարությունների ղեկավարներին՝ հսկողություն սահմանել, որովհետև շատ դեպքերում ունենում ենք հանձնարարականի կատարման ուշացում կամ ոչ որակյալ, ոչ ֆունկցիոնալ  կատարում:

Երկրորդ՝ հիշեցնում եմ, որ կառավարության ծրագիրը ռեգուլյար պետք է լինի ձեր հսկողության տակ: Շաբաթական դուք հաշվետվություն տվեք ինքներդ ձեզ և աշխատակազմին: Եր րորդ՝ նյութերն արտահերթ բերում եք 5, 15, 20 րոպե առաջ՝ այն պարագայում, որ այնտեղ որևիցե արտառոց  պայման չի փոխվել, պայմանագրի, ժամկետի երկարացում և այլն, բոլոր փաստերը նախապես հասկանալի էին: 

Ձեր աշխատակազմին համապատասխան հանձնարարական տվեք՝ այսուհետ կառավարության նիստ բերվող նյութին, որն արտառոց չէ, այլ ձեր աշխատակազմի բացթողումն է, մենք համապատասխան վերաբերմունք ենք ցույց տալու»:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026