Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման ծրագիր

Society

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ կառավարության` 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ: 

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Բնապահպանական պետական տեսչություն ջրօգտագործողների ուղարկած հաշվետվությունների և ջրավազանային կառավարման մարմինների կողմից իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել Արարատյան դաշտում ըստ ոլորտների (խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական) ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման, գերօգտագործման ազդեցության գնահատման, ստեղծված բնապահպանական իրավիճակի, շահագործվող հորատանցքերի փաստացի ծախսի, ջրօգտագործման թույլտվությունների և ձկնաբուծարանների գործունեության վերաբերյալ:

Անդրադառնալով գերօգտագործման հետևանքներին՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ մոտավորապես 205 հորատանցքեր դադարել են շատրվանել, 2016 թ. դրությամբ Սևջուր գետի ակունքների աղբյուրների որոշ խմբեր անհետացել են, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվել է Հայաստանի ջրառատ գետերից մեկի՝ Սևջուր գետի սնումն ակունքում, էականորեն կրճատվել է Ակնա լճի մակերեսը և բնական ելքը: 

2013-2014 թթ. վտանգվել է 29 համայնքի՝ մոտ 8000 հա հողատարածքների ոռոգումը, 2014 թ. Սևանա լճից օրենքով նախատեսված ծավալից ավելի շատ ջուր է բաց թողնվել, 2013-2014 թթ. կատարվել են լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից: Նշվել է նաև, որ ապօրինի ջրօգտագործումը բացառելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ. մասնավորապես, 2014թ. առ այսօր Արարատյան դաշտում լուծարվել են 56, կոնսերվացվել՝ 63 և փականային ռեժիմի բերվել՝ 330 ինքնաշատրվանող խորքային հորեր, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 28808,8 լ/վրկ՝ տարեկան 908,5 մլն մ³:

Ներկայացվել են նաև ջրային ռեսուրսների կայուն կառավարման առաջարկություններ, որոնք վերաբերում էին, մասնավորապես, ջրօգտագործման համակարգում էներգախնայող և ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, օրենսդրական, ինստիտուցիոնալ և դաշտային միջոցառումների անցկացմանը, նոր հորատանցքերի թույլտվությունների տրամադրման բացառմանը, լքված հորերի փակմանը և վերահսկողության համակարգի ներդրմանը և այլն:


Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել բնապահպանական վտանգավոր իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը՝ հանձնարարելով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ: 

«Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր և շատ կոշտ հաշվարկում եք այն լիմիտը, որը ձկանը պետք է գնա, ապրոբացիա եք անում ձկան բիզնեսով զբաղվող այն կառույցների հետ, որոնց խոսքին հավատում ենք:

Եթե գողանում է, դրա դեմը պետք է առնել, այդտեղ խնդիր չկա, բայց ես ուզում եմ՝ համոզված լինենք, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու բիզնեսի համար. ինչ որ ասում ենք՝ իրավունք ունենք ոչ միայն ռեսուրսի տիրոջ, այլև տրամաբանության, բարոյականության տեսանկյունից: Ինչ վերաբերում է սակագներին՝ եթե թվերը ճիշտ են, ապա պետք է սահմանել կոշտ գներ՝ տրամաբանության մեջ, մաքսիմալ կոշտ: Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն», - ասել է վարչապետը:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues