Yerevan, 02.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վիրահայոց թեմում ոգեկոչել են Հրանտ Դինքի հիշատակը

Society

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմում մի  շարք միջոցառումներով ոգեկոչել են պոլսահայ «Ակօս» թերթի տասը տարի առաջ Ստամբուլում սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը։ Այս մասին տեղեկացրին Վիրահայոց թեմից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում նենգաբար սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը: Մեծ հայրենասերի ողբերգական մահվան 10-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, Հայաստանում և Հայկական Սփյուռքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Անմասն չմնաց թբիլիսահայ համայնքը՝ Վիրահայոց թեմի գլխավորությամբ:

2017 թվականի հունվարի 21-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց Հրանտ Դինքի հոգեհանգստյան պաշտոն, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, համայնքային կառույցների ղեկավարներ, մտավորականներ, հավատացյալներ:

Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչմանն էր նվիրված թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատի «Ո՞վ եմ ես» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը բացվեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում:

Lքված շինություններ, ամայացած գյուղեր ու քաղաքներ, փլատակված վանքեր ու տաճարներ արտացոլող լուսանկարները բարձրաձայնում են ճշմարտությունը, ցույց տալիս Հայոց Ցեղասպանության հետքը, որն այնպես ջանադրաբար ձգտում է մոռանալ ու վերացնել թուրքական պետությունը: Ցուցադրված նկարներից ամեն մեկը հայոց պատմական հայրենիքի տարբեր շրջանների ողբերգական պատմության մի դրվագ է:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին հեղինակը՝ թուրք լուսանկարիչ Ումուտ Վեդատը, թուրքահայ Մուրադ Ալուչլուն, գրող Իրակլի Կակաբաձեն, ռեժիսոր Մալխազ Կուխիանիձեն, Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, տարբեր ազգերի մտավորականներ, արտասահմանցի հյուրեր:

Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը շնորհակալություն հայտնեց Ումուտ Վեդատին՝ թուրքական իշխանությունների վերաբերմունքը արհամարհելու, ցեղասպանության թեման բարձրաձայնելու, նաև Հրանտ Դինքի հիշատակը այս ցուցահանդեսով խնկարկելու համար:

Ումուտ Վեդատը անդրադարձ կատարելով Հրանտ Դինքի հիշատակին, խոսեց Թուրքիայում խոսքի ազատության, Հայոց ցեղասպանության թեմաների և լուսանկարների միջոցով արդարության ձայնը լսելի դարձնելու, հայերի դեմ թուրք ազգայնամոլների գործած ոճրագործությունները սերունդներին հասանելի դարձնելու իր նպատակի մասին:

Նենգաբար սպանված Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքը մտահոգված էր թուրքերի և հայերի միջև հաշտություն հաստատելու հարցով, գործում էր Թուրքիայի ժողովրդավարացման, խոսքի ազատության, մարդու իրավունքների և հատկապես Թուրքիայում ապրող հայ համայնքի իրավունքների մասին-սա էր մեծ ժողովրդասերի, արդարության խոսքի ջատագովի հավատո հանգանակը: Ահա այս մասին իրենց ելույթներում կարևորեցին գրող Իրակլի Կակաբաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, «Ալիքմեդիա» օնլայն հայերեն լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության և գնահատանքի խոսքում անդրադարձ կատարեց Հրանտ Դինքի ապրած կյանքին և գործունեությանը, կիսեց արժանավոր հայորդու ազատամտությունը, ժողովրդավարական գաղափարները, պայքարը ազգայնամոլության և ճշմարտության խեղաթյուրման դեմ:

Հրանտի Դինքի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ցուցահանդեսը նաև բողոք էր հայոց Ցեղասպանության կազմակերպիչների դեմ, նաև Թուրքիայում հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու պահանջ: Ցուցահանդեսը կշարունակվի ևս երկու շաբաթ»: 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues