Չեմ կարծում
Պայմանական բաժանումը կարծեմ այս դեպքում ոչ իշխանական երկու գործիչների պարագայում պարզ է:Լիդերի խնդիրը կայանում է նոր որոշումներ փնտրելու և ընդունելու մեջ, քանի որ նրա վրա է ընկած ցանկացած իրականացվող գործունեության պատասխանատվությունը: Յուրաքանչյուր լիդերի հատուկ են իր սեփական ղեկավարման մեթոդները, մասսայի վրա ազդելու, դրված նպատակներին հասնելու միջոցները և այլն: Տարբեր չափանիշներից ելնելով` կարելի է առանձնացնել լիդերների մի քանի տիպեր: Մասշտաբային տեսանկյունից առանձնացնում են ընդհանուր ազգային լիդերներ, որոշակի դասի, այս կամ այն սոցիալական շերտերի լիդերներ:
Քաղաքական լիդերներին բաժանում են նաև առյուծների ու աղվեսների (Պարետո).
<<Աղվես>> քաղաքական գործիչներին հատուկ են դեպքերի ընթացքի կանխատեսումը, իրական նպատակների, մտադրությունների, թաքցնումը, խորամանկ, զգուշավոր լինելը, սեփական հետքերի վերացնելը և այլն:
<<Առյուծ>> քաղաքական գործիչները սովորաբար գործում են ավելի ուղիղ կերպով` կիրառելով ուժով ճնշելու մեթոդը, սակայն հաճախ ընկնում են ծուղակի մեջ: Նրանց հիմնական մարտավարությունը թշնամուն նվիրական պահին բաց մարտում ջախջախելն է:
Չեմ կարծում, թե ժողովուրդը լայն ընդգրկումով այս կամ այն պարագայում շահ կարող է ունենալ: Ավելին, այն հանդիսանում է միայն ՄԻՋՈՑ լիդերների անձնական կամ քաղաքական խմբավորման համար:
Սանասար Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը