Թրամփը որդիներին Է հանձնել ընտանեկան բիզնեսի կառավարումը
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտանեկան գործարարության կառավարումը հանձնել Է իր որդիներին՝ Դոնալդ Կրտսերին եւ Էրիկին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը դա հավաստել Է լրագրողների համար իր առաջին կանոնավոր ճեպազրույցում: «Այո, նա (Թրրամփը) հեռացել Է ընկերությունից, ինչպես եւ խոստացել Էր, իր պաշտոնն զբաղեցնելուց առաջ: Այժմ ընկերության ղեկավարումը լիովին Դոնի եւ Էրիկի ձեռքին Է»:
Հունվարի 20-ին կայացած պաշտոնակալությունից մեկ օր առաջ Թրամփը հայտարարել Է ավելի քան 400 մասնավոր ընկերություններում իր բոլոր պաշտոններից կամավոր հեռանալու մասին: Դա հավաստող փաստաթղթի պատճենը CNN հեռուստաընեկրուկթյանն Է տրամադրել Trump Organization գործարար-կայսրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: