Աստանայում ներկայացված սիրական ընդդիմությունը հրավիրվել Է Մոսկվա
International newsՍիրիական զինված ընդդիմությունը, որը ներկայացված Էր Ղազախստանի մայրաքաղաքում կայացած բանակցություններում, հունվարի 27-ին հրավիրվել Է Մոսկվա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ընդդիմության պատվիրակությունից մի աղբյուր: «Մենք, ինչպես նաեւ մեր գործընկերները, որոնք ներկայացնում են ընդդիմության քաղաքական մասը, հունվարի 27-ին հրավիրվել ենք Մոսկվա»,- ասել Է նա:
Ավելի վաղ տարածվել Է տեղեկատվություն, որի համաձայն՝ ընթացիկ ամսվա վերջին Ռուսաստանի մայրաքաղաք կհրավիրվեն ընդդիմության ներկայացուցիչները: Հանդիպումներում, ինչպես սպասվում Է, խնդրո առարկա կլինի միասնական պատվիրակության ստեղծումը Ժնեւի բանակցություններին մասնակցելու համար, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան նշանակել Է հունվարի 27-ին: