Yerevan, 17.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԿԲ-ն պարզաբանել է «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության նկատմամբ գործողությունները

Economics

ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանել է «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության նկատմամբ գործողությունները։

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից փոխանցված տեղեկատբվության մեջ նշված է. «Սույնով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ստիպված է անդրադառնալ քաղաքացի Սամվել Սահակյանի կողմից որոշ զանգվածային լրատվության միջոցներով վերջին ժամանակահատվածում արված իրականությանը չհամապատասխանող, Կենտրոնական բանկի համբավը արատավորող, վերջինիս ղեկավարին և աշխատակիցներին զրպարտող, վիրավորող հարցազրույցներին, սոց. ցանցերում կատարած հրապարակումներին և դրանցում ներկայացված իրավական տեսանկյունից հիմնազուրկ պնդումներին:

Սույն անդրադարձը առավել բաց և թափանցիկ դարձնելու նպատակով, ստորև ներկայացնում ենք խնդրին առընչվող Կենտրոնական բանկի գործողությունների մանրամասն նկարագրությունը:

Կենտրոնական բանկի կողմից տարիներ առաջ լիցենզավորվել, գրանցվել և այժմ գործում է «Ֆ.Ի.Կ.Օ.» անվանումով վարկային կազմակերպություն, և այժմ հանդիսանում է այդ ֆինանսական կազմակերպության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին: Իրականացվող վերահսկողության շրջանակում Կենտրոնական բանկն իրականացնում է վարչարարություն (վարչական վարույթ), որի շրջանակում Կենտրոնական բանկը 16.11.2016 թվականին ստացել է «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության 100% մասնակից և խորհրդի անդամ Գ. Մուշեղյանի միջնորդագիրն ու որոշումը՝ ընկերության տնօրեն Իրինա Սիմոնյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

Որպես լիազորությունների դադարեցման հիմնավորում նշվել է, որ Ի. Սիմոնյանի գործողությունների արդյունքում ընկերությանը վնասներ են պատճառվել և ընկերությունը կանգնել է սնանկության եզրին: Օրենքով սահմանված կարգով Ի. Սիմոնյանը հանվել է գրանցումից և նրա լիազորությունները դադարել են:

Մեկ ամիս անց, Կենտրոնական բանկը ստացել է նույն Գ. Մուշեղյանի գրությունը, որով վերջինս պնդել է, որ Ի. Սիմոնյանի աշխատանքից ազատելու հիմքերը չեն հաստատվել և նրա գործողությունները համապատասխանել են օրենքի պահանջներին: Ունենալով նույն կազմակեպությունից ստացված երկու իրարամերժ բովանդակությամբ գրություն, Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, ղեկավարվելով օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներով, սկսել են իրականացնել ուսումնասիրություններ` խնդրի հանգամանքները պարզելու նպատակով: Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ այդ գործողությունները իրականացվել են միայն վերահսկվող հանդիսացող «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության նկատմամբ և միայն այդ կազմակերպության պատասխանատուների հետ:

Նախ անմիջապես կապ է հաստատվել Գ. Մուշեղյանի հետ, որը բանավոր հայտարարել է, որ երկրորդ գրությունը ինքը չի ստորագրել և չի հանձնարարել հանձնել Կենտրոնական բանկ: Մի քանի օր անց Գ. Մուշեղյանը նույն բովանդակությամբ հայտարարություն է ներկայացրել, ինչպես նաև գրավոր պահանջել է ներկայացնել իր անունից մուտքագրված գրության կրկնօրինակը և գրությունը մուտքագրողի լուսանկարը՝ գրությունը մուտքագրողի ինքնությունը պարզելու նպատակով: Կենտրոնական բանկի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների մոտ կասկած է առաջացել Գ. Մուշեղյանի ստորագրության իսկության վերաբերյալ և նրանք, ինչպես և վարչարարություն իրականացնող ցանկացած մարմնի աշխատակիցներ, սկսել են նախապատրաստել փաստաթղթեր, գրությունը՝ իրավապահ մարմիններին հանձնելու նպատակով:

Այդ ընթացքում սակայն Կենտրոնական բանկը ստացել է «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության նախկին տնօրեն Ի. Սիմոնյանի գրությունը, որով նա խնդրել է Գ. Մուշեղյանի իրեն արդարացնող գրությունը հիմ ք ընդունել և «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության հետ կապված բոլոր գործողությունները դադարեցնել, իրեն վերականգնելով տնօրենի կարգավիճակում: Վերոհիշյալ զարգացման լույսի ներքո «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության մասնակցի և ղեկավարների վարքագիծը և վերջնականապես խնդիրը պարզաբանելու նպատակով Կենտրոնական բանկ է հրավիրվել կազմակերպության նոր մասնակցի ներկայացուցիչ հանդիսացող` ընտրված խորհրդի անդամը, որին պարզաբանվել է խնդիրը, ներկայացվել են վարչական գործին առընչվող փաստաթղթերը և հանրամատչելի վայրում անվտանգության տեսախցիկներով արված լուսանկարներ:

Վերջինիս պարզաբանվել է նաև, որ վարչական վարույթի շրջանակներում հնարավոր է կազմակերպությունում անցկացվի ստուգում և եթե լուսանկարներում պատկերված անձինք հանդիսանում են կամ նախկինում հանդիսացել են կազմակերպության աշխատակիցներ, ապա համապատասխան լսումներ անցկացվելու դեպքում, վերջիններս կարող են ներգրավվել որպես վկա կամ մինչ այդ բացատրություններ ներկայացնեն: Տվյալ դեպքում նրանց բացատրությունները կարևոր կլինեին անցկացվող վարչական վարույթի համար: «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության խորհրդի անդամը, որպես այդ պահին ընկերության միակ ներկայացուցիչ, պարտավորվել է պարզել էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ և հայտնել դրանց մասին Կենտրոնական բանկին:

Նույն օրը նա բանավոր ներկայացրել է մի շարք կարևոր հանգամանքներ և տեղեկացրել է, որ կասկած առաջացրած գրություն մուտքագրող անձինք «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության աշխատակիցներ չեն հանդիսանում և չեն հանդիսացել: Կենտրոնական բանկում որոշում է կայացվել կեղծ ստորագրությամբ գրություն մուտքագրելու դեպքի մասին նախապատրաստված տեղեկատվությունը ուղարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, ինչն արվել է 21.12.2016 թվականին:

Ոստիկանության տեղեկացնելու օրը Կենտրոնական բանկի հանրային կապերի ծառայության ղեկավարի հետ կապ է հաստատել Սամվել Սահակյանը և հայտնել, որ իր և իր կնոջ լուսանկարները հայտնվել են այլ անձանց մոտ և նա պատրաստվում է զանգվածային լրատվության միջոցներին հայտնել, որ Կենտրոնական բանկը տարածել է իր անձնական տվյալները: Չստանալով միգուցե իր համար ցանկալի պատասխան, վերջինս անմիջապես սկսել է և շարունակում է տարբեր զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հարցազրույցներ տալ և ոչ միայն անհեթեթ դատողո ւթյուններ անել, այլ նաև զրպարտել ՀՀ ԿԲ աշխատակիցներին և ղեկավարին: «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության պատասխանատուները և 100% մասնակից Գ. Մուշեղյանը համապատասխան հայտարարություններ են ուղարկել «Հետք» լրատվական կայքին, որոնք, ի պատիվ նշված լրատվամիջոցի, ամբողջությամբ հրապարակվել են:

Նույն լրատվամիջոցի հարցադրումներին գրավոր պատասխանել է նաև Կենտրոնական բանկի լրատվական ծառայությունը, որի մի մասը նույնպես հրապարակվել է: Այս պարագայում զարմանք է առաջացնում որոշ զանգվածային լրատվության միջոցների մոտեցումը, որոնք նույնիսկ չփ որձելով պարզել իրականությունը՝ համբավ արատավորող, զրպարտող և վիրավորական վերնագրերով և դատողություններով հարցազրույցներ են հրապարակում՝ կարծում ենք, չգիտակցելով, որ հարթակ են տրամադրում որոշակի ոչ ազնիվ, հնարավոր է նաև շահադիտական նպատակներ ունեցող անձի:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական բանկն ինչպես միշտ, այնպես էլ տվյալ դեպքում իրականացրել է միայն օրենքով իր վրա դրված պարտականությունները, որի ընթացքում ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին&raquo ; Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ իրավական ակտերի համապատասխան դրույթներով:

Ավելի պարզ ասած, Կենտրոնական բանկն իր վերահսկողության ներքո գտնվող ընկերության անունից ստացված գրությունների հիման վրա իրականացրել է վարչական վարույթ, դրա ընթացքում ստացել է իրարամերժ տեղեկատվություն և որպես վարչական մարմին կատարել է իրականությունը պարզելուն ուղղված իր պարտականությունը, վարչական վարույթի ընթացքում ի հայտ եկած տեղեկատվությունը փոխանակել է միայն վարչական վարույթի կողմ հանդիսացող ընկերության հետ, որը տվյալ դեպքում երրորդ անձ չի համարվում և արդյունքում նյութեր է տրամադրել իրավապահ մարմիններին:

Ինչ վերաբերում է &la quo;Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության խորհրդի անդամի կողմից լուսանկարներ Սամվել Սահակյանին ուղարկելուն, ապա տվյալ դեպքում նույնպես երրոդ անձանց անձնական տվյալի փոխանցում տեղի չի ունեցել, քանի որ լուսանկարներն ուղարկվել են հենց այն անձին, ում վերաբերում է այդ անձնական տվյալը: Հակառակը՝ այդ լուսանկարները անմիջապես տարածել է հենց Սամվել Սահակյանը: Ի՞նչ նպատակներով` գիտի միայն ինքը: Սրանով բաց և թափանցիկ փորձել ենք զանգվածային լրատվության միջոցներին և հանրությանը ներկայացնել ողջ իրողությունը:

Կոչ ենք անում նաև զանգվածային լրատվության միջոցներին նյութին անդրադառնալու դեպքում, հաշվի առնել սույն տեղեկատվությունը, ու հորդորում հետևողական լինել և Սամվել Սահակյանից հարցազրույցներ վերցնելուց առաջ պարզել՝ ինչո՞ւ նա մինչ այսօր չի պատասխանել «Ֆ.Ի.Կ.Օ.» վարկային կազմակերպության «Հայտարարությունում» արված հարցադրումներին և, քրեաիրավական բնույթի տարբեր ակնհայտ մեղադրանքներ ներկայացնելով, ինչո՞ւ մինչ այժմ դրանց մասով հաղորդում չի ներկայացրել իրավապահ մարմիններին:

Մենք ունենք իրավական բոլոր հիմնավորումները և պատրաստ ենք Կենտրոնական բանկին, նրա նախագահին ու աշխատակիցներին զրպարտելու, վիրավորելու, բարի համբավը արատավորող արտահայտություններ անելու և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու համար Սամվել Սահակյանին դատական կարգով պատասխանատվության ենթարկելու գործողությունների, որից սակայն դեռևս ձեռնպահ ենք մնում` հուսալով, որ քաղաքացին կգիտակցի իր գործողությունների անտեղի, անպատասխանատու և ոչ իրավաչափ լինելը»:

 

Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign