Yerevan, 16.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եթե լարված իրավիճակը շարունակվի՝ չեմ ցանկանա մեկնել. Լիլիթ Մկրտչյանը՝ 2016թ-ին Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադայի մասին

Sport

«Չնայած Բաքուն խոստանում է, որ կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Տեսակետը Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանինն է: Լուրեր.com-ի հետ զրույցում շախմատիստուհին խոսեց ինչպես Բաքվում կայանալիք մրցաշարերի, կանանց աշխարհի անհատական առաջնության և մի շարք այլ հարցերի մասին:

- Լիլիթ, կանանց աշխարհի անհատական առաջնությունը հետաձգվել մինչև հաջորդ տարի: Մինչ այդ, որքանո՞վ էիք պատրաստված մրցաշարին:

- Ճիշտն ասած՝ վերջերս իրար հետևից մասնակցեցի 5 մրցաշարի: Կարելի է ասել, որ այդ մրցաշարերի միջոցով էի նախապատրաստվում առաջնությանը: Պարզ էր, որ մրցաշարը հետաձգվելու է, քանի որ հստակ տեղեկատվություն չկար: Սակայն, հարց էր, թե որքան ժամանակով էր հետաձգվելու: ՖԻԴԵ-ն մրցաշարից մեկ ամիս առաջ խաղերի անցկացման մասին զգուշացնում է, որ 64 մասնակիցները կարողանան նախապատրաստվել: Առաջնությանը նախապատրաստվում ենք, երբ հստակ տեղեկատվություն է լինում: Անկեղծ ասած՝ սրտիս խորքում ուրախ եմ, որ հետաձգվեց, որովհետև շատ մեծ հոգնածություն եմ զգում: Հեշտ չէր այդ հինգ լարված մրցումներին իրար հետևից խաղալը, չնայած տրամադրված էի մրցաշարին մասնակցելուն: Բայց ուրախ եմ, որ հետաձգվեց' կկարողանամ հանգստանալ և ավելի լավ պատրաստվել:

- Այսինքն՝ մրցաշարի հետաձգվելը Ձեր մարզավիճակի վրա իր դրական ազդեցությունը կունենա՞:

- Կոնկրետ ինձ համար՝ այո: Սակայն, ընդհանուր առմամբ, իհարկե, երևույթն ինքնին վատ է, քանի որ շատերն իրենց մրցումային գրաֆիկն այնպես էին կազմել, որ հոկտեմբերին ուրիշ մրցաշարեր չլինեն: Այժմ առաջնությունը հետաձգվել է մի քանի ամսով, բայց դեռ հստակ չէ՝ որտեղ և երբ է լինելու: Այդ անորոշությունը լավ չէ: Իմ պարագայում շատ չեմ դժգոհում:

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր և Էլինա Դանիելյանի հնարավորություններն աշխարհի խաղերին:

- Աշխարհի առաջնությունը նոկաուտ համակարգով է լինելու, և այդ համակարգով մրցաշարերում բախտի գործոնը շատ մեծ է: Հաջողության դեպքում՝ յուրաքանչյուրն էլ կարող է շատ լավ արդյունքի հասնել: Եթե լավ մարզավիճակում լինես և հաջողությունը քո կողմից լինի՝ շատ մասնակիցներ կարող են բարձր արդյունքներ ցույց տալ:

- Լիլիթ, Բաքուն լինելու է 2015թ-ի շախմատի աշխարհի գավաթի և 2016թ-ի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչ քաղաքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:

-Չնայած Բաքուն խոստանում է' կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց կարծում եմ' ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Կոնկրետ կարող եմ օլիմպիադայից խոսել՝ որպես հավաքականի անդամ: Իրավիճակը լարված է, և չեմ կարծում, որ կկարողանանք մասնակցել: Իհարկե, շատ ափսոս, քանի որ համաշխարհային օլիմպիադան տոն է շախմատիստների համար և, փաստորեն, կանանց թիմը և հատկապես տղամարդկանց թիմը, որն օլիմպիական եռակի չեմպիոն է, չի կարող մասնացել, ինչը ցավալի է:

- Ինքներդ կո՞ղմ եք Բաքու չմեկնելուն:

- Բարդ հարց է: Օլիմպիադային, բնականաբար, ցանկանում եմ մասնակցել, սակայն երկու երկրի միջև լարված իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի՝ չեմ ցանկանա մեկնել: Օլիմպիադան 11 տուր է: Շատ լարված և երկար մրցաշար է: Ինձ թվում է' չի ստացվի այդ ամբողջ ժամանակահատվածը լինել Բաքվում:

- Ըստ լրատվամիջոցների' ՖԻԴԵ-ի նախագահը ժամանելու է Հայաստան և շախմատի ֆեդերացիայի նախագահի' Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվող թեմաներց մեկը Հայաստանի մասնակցությունն է լինելու Բաքվում կայանալիք մրցաշարերին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի որոշման կգան կողմերը: Այնուամենայնիվ, կհրաժարվե՞նք մասնակցությունից:

- Կարծում եմ' այո: Նախագահին դժվար կլինի այդ հարցին դրական պատասխանել: Հայաստանում այս տարի եղավ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, և ոչ մի ադրբեջանցի չմասնակցեց: Մյուս տարի աշխարհի թիմային առաջնությունն է լինելու մեզ մոտ: Տեսնենք՝ ադրբեջանցիներն արդյոք կգան Հայաստան: Իրենք էլ չեն գալիս, և մենք էլ չենք գնում: Տեսնենք՝ ինչ կորոշի մեր նախագահը:

- Մինչ աշխարհի առաջնությունը, այլ մրցաշարերի մասնակցելո՞ւ եք:

- Այո: Երկու ամիս կհանգստանամ և կպարապեմ: Երկու ամսից հրավեր ունեմ Լեհաստանից: Վրոսլավում կմասնակցեմ շրջանային մրցաշարի և այս տարի կսահմանափակեմ: Վրոսլավի մրցաշարից անմիջապես հետո տեղի է ունենալու Եվրոպայի տղամարդկանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին նույնպես կմասնակցեմ: Հետո ամուսնուս հետ կնշեմ Սուրբ ծնունդը Գերմանիայում և կվերադառնանք Հայաստան: Ցանկանում ենք ամանորն այստեղ անցկացնել:

- Իսկ այս օրերին, Լիլիթ, որտե՞ղ էիք գտնվում:

- Լիլիթը մի քանի օր է, ինչ վերադարձել է: «Գերմանիայում էի' ամուսնուս մոտ: Միառժամանակ հետո կրկին կգնամ: Անընդհատ մեկնում եմ Գերմանիա և կրկին վերադառնում: Այնտեղ չեմ ապրում' կացության իրավունք չունեմ, պետք է լեզվի քննություն հանձնեմ և դիմեմ դրա համար: Սակայն, մրցումներս այնքան շատ են, որ չի ստացվում դրանով զբաղվել: Դեռ չեմ կարողանում այնտեղ շատ մնալ:

- Արդյոք հայրենիքը լքելու մտադրություն ունե՞ք:

- Լքելու մտադրություն չունեմ: Ամուսինս Հայաստանը շատ է հավանում և ինքն էլ է շատ դրական տարմադրված, որ մենք և´ այստեղ, և´ այնտեղ լինենք: Որոշել ենք, որ տարվա կեսն այստեղ կլինենք, մյուս կեսն' այնտեղ: Մնացած ժամանակահատվածն էլ կլինենք մրցումների: Հիմա արդեն միասին ենք մեկնում մրցումների:

- Ձեր ամուսինը ազգությամբ հայ չէ՞:

-Ոչ, գերմանացի է իր և բիզնեսն ունի Գերմանիայում:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive