Սպիտակ տանը պարզաբանել են Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու Թրամփի մտադրությունը
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ իր երկիրը կկարողանա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, «որովհետեւ ինքը գերազանց կերպով կարողանում Է գործարքներ կնքել»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս թեմայով ՏԱՍՍ-ի հարցին այս պատասխանն Է տվել Թրամփի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը Սպիտակ տանը լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում:
«Նա հնարավորինս ամեն ինչ կանի մեր երկրի շահերը պաշտպանելու համար»,- նշել Է Սպիտակ տան ներկայացուցիչը: Սփայսերի խոսքով՝ դա վերաբերում Է բոլոր ոլորտներին՝ «ամերիկացի հարկատուների շահերի պաշտպանությունից մինչեւ այլ երկրի հետ աշխատանքը՝ ԱՄՆ-ի ազգային անվտանգության կամ տնտեսական շահերը պաշտպանելու համար»: