Մերկելը Պուտինի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա բանակցությունները Միլանում կներառեն լայն շրջանակի հարցեր, այդ թվում նաև Ուկրաինայի հետ վեճը՝ գազի գծով, և հրադադարի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են АСЕМ գագաթնաժողովի շրջանակներում մտքերի փոխանակման մասին իրենց պատրաստակամությունը: