NBA-ի մի քանի թիմեր հրաժարվել են հանգրվանել Դոնալդ Թրամփի հյուրանոցներում
International newsԲասկետբոլի ազգային ասոցիացիայի երեք թիմ հրաժարվել են արտագնա խաղերում հյուրընկալվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող հյուրանոցներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է ESPN-ն: «Դալլաս»-ը, «Միլուոկի»-ն և «Մեմֆիս»-ը հրաժարվել են Նյու Յորքում և Չիկագոյում մնալ Թրամփին պատկանող հյուրանոցներում: Թիմերի մի շարք խաղացողներ, մարզչական շտաբի մի քանի անդամներ բացասական են արձագանքել Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի ընտրությանը: