Իտալական հյուրանոցում զոհվածների թիվը հասել Է 23-ի
International newsԻտալիայում փրկարարները եւս մի քանի զոհվածների մարմիններ են դուրս բերել ձնահյուսի տակ հայտնված Rigopiano հյուրանոցից: Այժմ տարերային աղետի զոհերի հաստատված թիվը 23 Է, եւս վեց մարդ համարվում Է անհայտ կորած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դեռ հունվարի 24-ի երեկոյան հաղորդվել Էր 18 զոհվածների մասին, իսկ անհայտ կորած Էր համարվում 11 հոգի: Սակայն գիշերվա ընթացքում փրկարարները գտել են եւս երեք մարդու դիեր, իսկ հունվարի 25-ի առավոտյան՝ հյուրանոցի եւս երկու կենվորների մարմիններ:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են, չնայած այն բանին, որ ողբերգության վայրում հունվարի 24-ին փրկարարների ուղղաթիռ Է կործանվել: Զոհվել են դրանում գտնվող բոլոր վեց անձինք: Ուղղաթիռի կործանման պատճառներն առայժմ չեն նշվում:
Ստորգետնյա ցնցումներով եւ ձյան առատ տեղումներով հրահրված ձնահյուսը 1,2 հազար մետր բարձրության վրա գտնվող հյուրանոցի վրա Է իջել հունվարի 18-ի երեկոյան՝ լիովին ծածկելով չորսհարկանի շենքը: Այդ պահին շենքում գտնվող ավելի քան 30 մարդուց փրկվել Է ինը հոգի, ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էր եկել հրուրանոցից եւ նույնպես ողջ մնացել:
Դատախազությունը հետաքննություն Է անցկացնում պատահարի փաստով: